Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի՝ «Դ. Գյուրջինյանը խժռել է պարգևավճարի համար տրված 19 մլն դրամը» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Յավրումյանը: Նա այսօրվանից արդեն չի ներկայացել աշխատանքի:
Դեռևս պարզ չէ՝ դրանով Մարատ Յավրումյանին պատժո՞ւմ են, Դավիթ Գյուրջինյանը ողջ կուժն ու կուլան նրա գլխի՞ն է փորձում ջարդել, թե՞ ինքնակամ է հեռանում՝ փորձելով խուսափել հնարավոր պատասխանատվությունից կամ տհաճ անակնկալներից:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ի՝ փետրվարի 12-ի հրապարակման համաձայն՝ 2019-2020 թթ. ընթացքում Դավիթ Գյուրջինյանը միայնակ կամ տեղակալ Մարատ Յավրումյանի հետ յուրացրել է պարգևավճարների տողով հիմնարկին տրամադրված շուրջ 19 միլիոն դրամը:
Հավելենք նաև, որ, չնայած նշված խնդրի մասին մեր և հիմնարկի կոլեկտիվի բազմաթիվ նամակներին, հրապարակումներին ու հարցադրումներին, ՀՀ լեզվի կոմիտեի ղեկավարությունն անընդհատ խուսափել է բացատրություններ տալուց՝ այդպես էլ չնշելով, թե, ի վերջո, ուր են անհետացել պետական բյուջեից տրամադրված դրամական այդ միջոցները:
Վահե Սարգսյան