Փոխարժեքներ
16 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Տեղի է ունեցել քննարկում՝ «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» խորագրով։ Մասնակցել են եկեղեցու և իրավաբանական համայնքի ներկայացուցիչներ։
«Իմ գնահատմամբ, վարչապետի արարքներում, խոսքերում առկա են քրեական օրենսգրքի ինչպես 204 հոդվածի հատկանիշներ, այնպես էլ 329 հոդվածի հատկանիշներ, մասնավորապես 204 հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձի անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ առանց նրա համաձայնության օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու համար կամ այդ տեղեկություններն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով այդ ծրագիրը ձեռք բերելու կամ պահելու համար և այս արարքի համար նախատեսված են ծանրացնող հանգամանքներ, դրանց շարքում են նաև իշխանական կամ ծառայողական լիազորությունները։ Գրառումների ժամանակագրությանը հետևելու արդյունքում շատ պարզ և հստակ կարելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է կատարում, որ ինքը հավաքագրել է այլ անձի անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն։ Բացի այդ Նիկոլ Փաշինյանի արարքում մեկ այլ բավականին վտանգավոր հանցակազմի հատկանիշներ են առկա, դա 329 հոդվածն է, դրա էությունը կայանում է նրանում, որ անձը անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ, կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, կամ անձնական, սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողական կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք է հնչեցնում, ինչպես նաև նույն նպատակով նյութ կամ առարկա»,- այս մասին քննարկամ ընթացքում ասել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։