Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ մեկ շաբաթ առաջ yerkir.am-ը հրապարակել էր «Դատախազը սպառնում է թմրանյութ գցել վկաների մոտ և գլխներին սարքե՞լ» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացրել էր թիվ 29106013 քրեական գործի վկաներից մեկի` ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակն այն մասին, որ Արագածոտնի մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը տարբեր սպառնալիքներով փորձում է ճնշել իրեն: Հակոբ Մարտիրոսյանն ասել էր նրան, որ անձամբ է հանդիպում բոլոր վկաների հետ և նրանց վախեցնում, եթե նրանք չգրեն այն, ինչ ինքն է ուզում, ապա նա կհրամայի վկաներին ձերբակալել, մոտները թմրանյութ գցել և գլխներին սարքել:
Վկան ՀՀ գլխավոր դատախազին և նախագահին ուղղված նամակում հայտնել էր, որ ԱԺ-ի կողմից ընդունված` համաներման մասին որոշմամբ` հուլիսի 4-ի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը պետք է կարճվեր, քանի որ համաներման ակտը տարածվում է նշված հոդվածների վրա:
«Սակայն Հ. Մարտիրոսյանը, անտեսելով բոլոր օրենքները, գործը կարճելու փոխարեն ` շարունակում է այն երկարաձգել : Ավելին 2014թ-ի հոկտեմբերի 14-ին հայտարարել է հետախուզում նույն գործի շրջանակներում ՀՀ ՔՕ 133-րդ մասի 1-ին հատկանիշներով հետապնդվող անձի նկատմամբ : Չունենալով դատախազի հալածանքներից պաշտպանվելու միջոց խնդրում եմ Ձեր անձնական միջամտությունը այս քրեական գործը կարճելու հարցում»,- նամակում նշել էր վկան:
Եվ ահա yerkir.am-ին հայտնի դարձավ, որ հրապարակումից մեկ օր անց քննիչը զանգահարել է վկային և հայտնել թիվ 29106013 քրեական գործը կարճելու մասին: