|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հուղարկավորության վերաբերյալ դեռ ոչինչ չի հայտարարվել:Այդ մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա նշել է, որ հնարավոր է՝ լինի փակ հուղարկավորություն: «Այս պահին ոչ մի բան չի հայտարարվել: Հաջորդ օրերին կծրագրվեն ու կհայտարարվեն մանրամասներ: Այս պահին չգիտեմ, թե կտակում ինչ է գրվել: Բայց նրան իմանալով՝ կարող եմ ասել՝ մարդ էր, ով հանրային վայրերում, ժողովրդի առաջ շատ չէր սիրում երևալ, միշտ առանձին էր անում ամեն ինչ: Հնարավոր է՝ նա ցանակացած լինի, որ առանձին մի փակ հուղարկավորություն լինի: Իր նկարագրից դատելով՝ այդպես եմ մտածում: Հնարավոր է՝ ներքին կարգով թաղում լինի, ոչ ժողովրդային: Դա իմ ենթադրությունն է»,- ընդգծել է Հարութ Սասունյանը:
Մանրամասները` այստեղ: