|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
2023 թ. մարտի 15-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին` բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին:
Գյուրջինյանը զբաղեցնում էր Լեզվի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, և, ինչպես բոլոր դեպքերում, այլ պաշտոնի նշանակվելու դեպքում նախ ազատում են զբաղեցրած պաշտոնից, ապա նշանակում նորին:
Սակայն ՀՀ ներկա իշխանությունների օրոք շարունակվում են խախտվել բոլոր իրավական-օրենսդրական նորմերը. Գյուրջինյանի նշանակումը ևս բացառություն չէր:
Այսպես, Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման կայքում (e-gov.am) այսօր` մարտի 17-ին հրապարակվում է ՀՀ վարչապետի որոշումը Դավիթ Գյուրջինյանին Լեզվի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Ստացվում է, որ Գյուրջինյանի նոր պաշտոնին նշանակել են առանց ազատելու նախկին պաշտոնից, ինչը օրենքի կոպտագույն խախտում է: