|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ես չեմ բացառում ոչ մի բան, բայց կարծում եմ՝ ուրիշ կալանավորումներ էլ կլինեն իր ժամանակին»,- ասել է Տոնոյանը:
Նա ասաց, որ իրեն չեն տրամադրել Քննիչ հանձնաժողովի արձանագրությունները, որի իրավունքն ինքն ունի:
«Ես այդ հարցը բարձրացրել եմ քննիչ հանձնաժողովում: Ուղիղ բարձրացրել եմ՝ կար՞ղ են իմ փաստաբաններն ունենալ հարցադրումներ կամ ծանոթանան իմ պատասխաններին, որ հետագայում եթե լինեն քրեական գործեր, մենք պատրաստ լինենք: Բայց ամենակարևորը՝ ես դիմել եմ ԱԺ նախագահին, որ ըստ օրենքի, արձանարգրություններին ծանոթանամ, ինչպես նաև ունենամ հնարավորություն զեկույցին ծանոթանալու, դա իմ օրինական պահանջն է: Մինչև հիմա պատասխան չեմ ստացել, հուսով եմ՝ կստանամ»,- ասաց Տոնոյանը: