Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նոյեմբերի 2-ին Լոնդոնում հարձակման է ենթարկվել Գերմանիայում բնակվող քաղաքական ներգաղթյալ, YouTube-ի Azad Soz հեռուստաալիքի ղեկավար Թուրալ Սադըգլըի ավտոմեքենան․ ջարդել են հետևի ապակին և գողացել տիրոջ համակարգիչը։ Մեքենան կայանված է եղել վճարովի ավտոկայանատեղիում։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սադըգլըն հրապարակել է Լոնդոնում Իլհամ Ալիևների ընտանիքի ունեցվածքի մասին տեղեկություն և հավելել, որ դա նախազգուշացում է։
Թուրալ Սադըգլըն Ադրբեջանում հեռակա մեղադրվել է այն բանի համար, որ, «նախկինում այլ անձանց հետ պայմանավորվածություն ձեռք բերելով, YouTube-ի և Facebook-ի իրենց էջերում, տեսաուղերձներ և հրապարակումներ են տեղադրել, որում ադրբեջաներենով կոչ են արել իրենց հայրենակիցներին՝ «իշխանության բռնի կերպով զավթման, սահմանադրական կարգի փոփոխության և երկրի տարածքային ամբողջականության ոտնահարման, ինչպես նաև բացահայտորեն ակտիվ անհնազանդության և դիմադրության կոչ են արել պետական պաշտոնյաների օրինական պահանջներին»։