Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի տեսախցիկը արձանագրել էր, որ մետաղյա արգելափակոցներով փակել էին Հանրապետության հրապարակի շատրվանամերձ այն հատվածը, որտեղ Ամանորի տոնական օրերին մարդիկ, սովորաբար, զբոսնում ու լուսանկարվում են Ձմեռ պապիկների հետ։
Մեր տեսանյութի հրապարակումից ու Երևանի քաղաքապետարան հեռախոսազանգից հետո քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ճշտեց՝ ինչն է խնդիրը և պատասխանեց, որ թյուրիմացություն է եղել։
«Մետաղական արգելափակոցները նախատեսված են եղել ոչ թե մարդկանց տեղաշարժը սահմանափակելու համար, այլ մեքենաների, որպեսզի ոչ տոնական օրերին շատրվանի դիմացի հատվածը, որը եռաշար ավատոկայանատեղի է դարձել և որի արգելման հարցը քննարկում է քաղաքապետարանը, տոնական օրերին այդտեղ մեքենաների կայանումը բացառվի։ Այդ նպատակով պետք է արգելապատնեշները դրվեին միայն ավտոկայանատեղիի հատվածում։ Բայց թյուրիմացություն է եղել, մեր գործընկերները մի քիչ «перестарались» և փակել են նաև հետիոտնի երթևեկի համար նախատեսված տարածքը։ Բայց հետիոտնի անցնելու համար հրապարակը պետք է բաց լինի»,-ասաց Հակոբ Կարապետյանը։
Նա խոստացավ, որ շուտով այդ հատվածը կբացվի և շնորհակալություն հայտնեց Yerkir.am-ին՝ զգոնության և արձագանքի համար։
Երեկոյան կողմ արդեն Հանրապետության հրապարակի շատրվանամերձ հատվածը ազատ էր արգելապատնեշներից․ դրանք տեղաշարժվել էին ավտոկայանատեղիի հատված։
Փակ հրապարակի տեսանյութը՝ այս հղումով։