կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-12 15:08
Քաղաքական

Թուրքիան չի հրաժարվի Ս-400-ից. Էրդողանի գլխավոր խորհրդական

Թուրքիան չի հրաժարվի Ս-400-ից. Էրդողանի գլխավոր խորհրդական

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից ձեռք բերած Ս-400 զենիթահրթիռային համակարգերից: Այս մասին հինգշաբթի հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

«Ս-400-ի մասին որոշումը չի կայացվել մեկ գիշերվա մեջ, մենք այդ մասին ասել ենք մեր ամերիկացի գործընկերներին: Ս-400-ի վերաբերյալ մեր համաձայնագիրը  ստորագրվել է CAATSA-ից մոտ չորս ամիս առաջ: Իրավական տեսանկյունից՝ ԱՄՆ հայտարարություններն անհետևողական են։ Ամերիկյան կողմը հաղորդել է, որ դեռ բանակցություններ չի վարելու այս հարցի շուրջ»,- ասել է Էրդողանի ներկայացուցիչը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ըստ Reuters-ի՝ Քալընը նաև ասել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական Ս-400-ից: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «Ռուսաստանը կարևոր դերակատար է», այս կապակցությամբ Անկարայի համար կարևոր է, թե Թուրքիան ինչ հարաբերություններ կկառուցի նրա հետ:

Բացի այդ՝ Էրդողանի ներկայացուցիչը չի բացառել, որ առաջիկա շաբաթների ընթացքում բանակցություններ տեղի ունենան Թուրքիայի և ԱՄՆ նախագահների միջև: