|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Անկարան չպետք է արդարանա Վաշինգտոնի առջև` կապված Ռուսաստանից Ս-400 համակարգեր գնելու հետ: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավարի խորհրդական Յասին Աքթայը:
«Մենք միշտ գործում ենք դաշնակցային հարաբերությունների շրջանակում և խնդիրներ չենք ստեղծում դաշնակիցների համար անվտանգության ոլորտում: Հակառակը` ԱՄՆ-ն է նման խնդիրներ ստեղծում: Նրանք համագործակցում են ահաբեկիչների (Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերի) հետ, որոնք մեզ սպառնում են: Եթե կա մեկը, ով պետք է արդարանա, ապա դա ԱՄՆ է»,- ասել է Աքթայը: