|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական և «Յենի Շաֆաք»-ի սյունակագիր Այդըն Ունալը պնդել է, որ եթե «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր»-ը (YPG) հրաժարվի զինաթափվել Աբդուլլահ Օջալանի հնարավոր կոչից հետո, Թուրքիան կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ստիպված կլինի բախվել ոչ միայն YPG-ի, այլ նաև Իսրայելի և ԱՄՆ-ի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Պատերազմ, խաղաղություն թե աղետ» վերնագրով իր հոդվածում Ունալն ընդգծել է, որ «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր»-ի (YPG) և «Քուրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) շարունակական ներկայությունը սպառնում է Թուրքիայի հեղինակությանը և տարածաշրջանային կայունությանը:
Նա առաջարկել է երկու լուծում՝ զինաթափում սիրիական վերահսկողության ներքո կամ ռազմական միջամտություն: Ցանկացած այլընտրանք, ինչպիսին է YPG-ին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելը, աղետալի կլինի Թուրքիայի համար:
Ունալը զգուշացրել է, որ իրավիճակը կարող է հանգեցնել ներքին քաղաքական անկայունության և վնասել Թուրքիայի միջազգային դիրքերին՝ ընդգծելով ազգային շահերը պաշտպանելու համար վճռական գործողությունների անհրաժեշտությունը: