կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-28 12:55
Տարածաշրջան

Պուտինը Անկարայի համար շատ կարևոր անձնավորություն է. Էրդողանի գլխավոր խորհրդական

Պուտինը Անկարայի համար շատ կարևոր անձնավորություն է. Էրդողանի գլխավոր խորհրդական

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իլնուր Չևիքը հայտարարել է, որ  իրենց երկրի զինուժի կողմից Սիրիայի Էլ Բաբ քաղաքում իրականացվող օպերացիան հաջողությամբ չէր պսակվի, եթե չլիներ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) աջակցությունը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` նա այդ մասին հայտարարել է Մոսկվայում կայացած «Լարվածության շրջանից մինչև համագործակցության ուժեղացում» խորագրով ռուս-թուրքական կոնֆերանսին:

«Պուտինը Անկարայի համար  շատ կարևոր անձնավորություն է: Թուրքիային շատ մեծ աջակցություն է ցուցաբերում: Շնորհակալ ենք նրան  Սիրիայում ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Էրդողանի խորհրդականը:

Չևիքը կարևորել է հատկապես Էլ Բաբ քաղաքի գործողության ժամանակ Ռուսաստանի օդուժի ցուցաբերած աջակցությունը Թուրքիայի զինված ուժերին: 

Խոսելով  Սիրիայում Թուրքիայի հետագա նպատակների մասին` նա ասել է այժմ թուրքական ուժերը  շարժվում են դեպի Եփրատ գետի արևելյան հատված:

«Մանբիչը և հարակից տարածքների 85%-ը գտնվում են Քուրդիստանի բանվորական կուսակցության վերահսկողության տակ (նկատի ունի Սիրիայի քրդական ուժերը, պաշտոնական Անկարան համարում է, որ Սիրիայի քրդական ուժերը  ՔԲԿ-ի ճյուղավորումներից են- խմբ.): Թուրքիան ամեն ինչ անելու է քուրդ զինյալներից Մանբիչ շրջանը մաքրելու համար: Մանբիչը վերցնելուց հետո Թուրքիան կավարտի իր գործողություները Սիրիայում»,- նշել է Չևիքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Թուրքիայի գլխավոր շտաբը տեղեկություն էր հաղորդել, որ Սիրիայի Էլ Բաբ քաղաքը ամբողջովին մաքրվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից: