|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիան չի հրաժարվի ՌԴ-ից գնել С-400 զենիթա-հրթիռային համալիրներ` չնայած ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցներին: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է ТАСС-ը:
«Դուք ոչինչ չեք ասել Հունաստանի հասցեին (Հունաստանը С-300 է գնել Ռուսաստանից), ասել եք, որ թույլ չեք տա Թուրքիային С-400 ձեռք բերել, Ռուսաստանի հետ համաձայնագիրը սխալ եք անվանել: Դուք նաև ասել եք, որ պատժամիջոցներ կսահմանեք: Մենք չենք պատրաստվում հաշվետվություն տալ ձեզ: Մենք առանց որևէ զիջման կգնանք ճիշտ ուղիով` սեփական նպատակներին հասնելու համար»,- ասել է նա: