|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատակազմում գլխավոր խորհրդական է նշանակվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր, հիմնականում Հայկական հարցում մասնագիտացած պատմաբան Սեյիթ Սերթչելիքը, ով նախկինում բազմիցս հերքել է Հայոց ցեղասպանության փաստը. տեղեկացնում է Sozcu-ն՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նոր խորհրդականի նշանակման ժամանակին:
Կայքը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ այս նշանակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամ է, և Ռուսաստանը ռազմավարական մակարդակով Հայաստանի հետ հարաբերություններն ավելի է զարգացնում:
Հիշեցնելով նաև, որ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետ Ռուսաստանը որոշեց Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ստեղծել, կայքը գրել է. «Միջադեպից հետո առաջացած կոնֆլիկտն իր ազդեցությունն է ունենում նաև Ղարաբաղյան հիմնախնդրի վրա»: