| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիան Ռուսաստանի դեմ պատերազմել է 16 անգամ և պատրաստ է դարձյալ պատերազմ սկսել, մեր վրեժը սարսափելի կլինի. այս մասին թուրքական իշխանամետ A Haber հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական, Անվտանգության և արտաքին քաղաքականության նախագահական կոմիտեի անդամ Մեսութ Հաքքը Ջաշընը:
Բացի այդ՝ Ջաշընը նշել է, որ ՌԴ-ում ապրում է ավելի քան 25 մլն մուսուլման և խոստացել է, որ «Ռուսաստանը ներսից կմասնատվի»:
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր գիշերը Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում հարվածներ էին հասցրել ահաբեկչական և հակառավարական ուժերին, որի ժամանակ սպանվել էին նաև 33 թուրք զինվորներ, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, այնտեղ չպետք է գտնվեին:
Հիշեցնենք, որ Ջաշընի հիշատակած 16 պատերազմների ճնշող մեծամասնությունը անփառունակ ելք է ունեցել Թուրքիայի (այդ ժամանակ Օսմանյան կայսրության, քանզի Թուրքիայի Հանրապետության ստեղծումից՝ 1923 թ. հետո ռուս-թուրքական պատերազմ չի եղել) համար: