|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վրաստանը սկսում է լայնածավալ նախագիծ` ապահովելու անխափան տրանսպորտային կապը ՌԴ-ի հետ։ Խոսքը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Կոբի-Գուդաուրի ամենադժվար և վտանգավոր հատվածի շրջանցիկ ճանապարհի շինարարության մասին է: Այս մասին tv9news.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Ծրագիրը նախատեսում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհի, ինչպես նաև 6 կամրջի և 5 թունելի, այդ թվում՝ Կրեստովի լեռնանցքի տակ 9 կմ թունելի կառուցում: Դա կլինի ամենաերկար թունելներից մեկը և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը Եվրոպայում:
Ձնահյուսի վտանգի տակ գտնվող Գուդաուրի-Կոբի հատվածը շրջանցող Քվեսեթի-Կոբի ճանապարհի կառուցումը ձեռնտու է ոչ միայն վրացական, այլև հայկական կողմին: