|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ո՞ր փուլում է Որոտանի վաճառքի գործընթացը, պատասխանեց. «Արդեն տեղ ենք հասել: Հանվել են բոլոր այն տարաձայնությունները, որոնք եղել են նախնական պայմանագրում: Վերջնական տարբերակն արդեն ներկայացվել է ամերիկյան կողմին: Հույս ունենք` մեկ երկու շաբաթվա ընթացքում կստորագրվի: Բոլոր վիճահարույց հարցերը հանվել են, պայմանները մեզ ձեռնտու են, եթե մեզ ձեռնտու չլինեին, ուղիղ մեկ տարի լրացուցիչ քննարկումներ չէին լինի»:
Հիշեցնենք, որ «Որոտան» կասկադը կվաճառվի ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությանը: