|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քիչ առաջ ստացա տեղեկություններ այն մասին, որ նոր սահմանափակում է կիրառվում այն հայկական բեռնատարների նկատմամբ, որոնք փորձում են անցնել Վերին Լարսի անցակետը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։
«Վարորդներն ահազանգում են, որ վրացական կողմին սկսել է դուր չգալ, երբ հայկական բեռնատարները լիցքավորված են լինում 500 լիտր դիզվառելիքից ավելի։ Վարորդները կամ տուգանվում են, կամ զգուշացվում են։
Շատ հաճախ, հարմարություններից ելնելով՝ բեռնատարները երկու բաք են ունենում, և դիզվառելիքը գերազանցում է 1000 լիտրը։
Տեղում հայտնում են, որ կարող է լիցքավորված լինել միայն մեկ բաքը, մինչդեռ, դա տեխնիկապես անհնար է երկու բաքի առկայության դեպքում։
Ինչպե՞ս է ստացվում, որ հարևան երկիր հաճախակի գործողումների մեկնող իշխանությունները վրացական կողմի հետ չեն պարզաբանում նման խնդիրները։
Այսպիսի սահմանափակումները բացասական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա։
Պատրաստվում եմ հարցում ուղարկել ՀՀ ՊԵԿ-ին՝ հասկանալու համար, թե ի՞նչն է հիմք հանդիսացել այսպիսի նոր սահմանափակման համար, և ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել հայկական կողմը»։