Փոխարժեքներ
03 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
«Վրացական կողմը տուգանում է հայ բեռնատարներին, նոր սահմանափակումներ է կիրառում․ խնդիրը քննարկե՞լ եք վրացական կողմի հետ»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց «Հայսատն» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Դեռևս նոյեմբեր ամսից Վերին Լարսի անցակետում վրացական կողմը հայկական բեռնատարների ստուգումը սկսեց իրականացնել խստացված ռեժիմով։ Նախ սկսեցին կշռել բեռնատարները, այնուհետև պարտադրաբար պահանջեցին բեռնատարների վարորդներից, որպեսզի Վրաստան մտնեն լիցքավորված մեկ բաքով, մինչդեռ, դա տեխնիկապես անհնար է, և բացի այդ, բեռնատարների VIN կոդով նախատեսված է երկու բաքի առկայություն։ Բացի այդ, տուգանվում են նաև այն բեռնատարները, որոնց կշիռը թեկուզ մի քանի կգ-ով գերազանցում է սկզբնական քաշին, որը գրանցել է վրացական կողմը։ Դեպի Վրաստան հաճախակի գործողումների մեկնող կառավարությունը այս հարցերը երբևէ բարձրաձայնե՞լ է վրացական կողմի հետ հանդիպումների ժամանակ»,-հարցրեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։