Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան Ջրաբերդ և հարավարևելյան Կորգան ուղղություններով հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման, այնուհետև բռնկված փոխհրաձգության արդյունքում հրազենային վիրավորումից մահացած կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը ընտանիքի միակ արու զավակն էր. գրում է Lragir.am-ը:
Ավան համայնքում, որտեղ նա բնակվում էր, սուգ է: Արմենի դին հայրենի օջախում կլինի այսօր, իսկ վաղը նրան կհուղարկավորեն: Արմենի մարմինը Արցախից Երևան է բերել նրա հրամկազմը: Հրամանատարները Արմենի հարազատների հետ զրույցում իրենց հիացմունքն են հայտնել Արմենի մարտական պատրաստվածության, ինչպես նաև արիության կապակցությամբ:
Բարեկամներից մեկը Lragir.am-ի հետ զրույցում պատմեց, որ Արմենը ունի երեք քույր: 4 ամսից նա զորացրվելու էր և զբաղվեր գեղանկարչությամբ: Ի դեպ, մեկուկես տարի առաջ զորակոչվելիս երեք օր ու գիշեր խնջույք են կազմակերպել: Նա երբեք բանակում ծառայությունից չի խուսափել: Նրա հետ միաժամանակ Ղարաբաղ են զորակոչվել նաև նրա 4 զարմիկը: «Չորսին էլ Ղարաբաղ տարան»,- պատմեց հարազատներից մեկն ու հավելեց. «Չորս եղբայրներն էլ առավոտյան արդեն այստեղ կլինեն»:
Ի դեպ, հարազատները տեղի ունեցածի մասին տեղեկացել են ոչ թե լրատվամիջոցներից, այլ անմիջապես զորամասից: «Հրամանատարությունը շոկի մեջ էր: Իրենք էլ մասնակից են եղել: Դե, ով կուզեր նման բան լիներ, մի երեխայի ծնող էլ իրենք են: Ինչ էլ հիմա ասենք, որքան էլ սփոփենք, մեկ է, երեխու կյանքը էլ հետ չենք բերի»,- ասաց հարազատներից մեկը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղից Արմենի դին բերողները պատմել են, որ նա իր գործողություններով տասը մարդու կյանք է փրկել: «Նա կարող էր դիմել փախուստի, քանի որ ունեցել է դրա բոլոր հնարավորությունները, բայց Արմենն արիաբար պայքարել է, դիմադրել թշնամուն»,- ասացին հարազատները:
Նրանք նաև պատմեցին, որ Արմենի հորեղբայրը նույնպես մահացել է 18 տարեկանում, հետագայում հայրն իր որդուն նրա պատվին անվանակոչել է Արմեն:
Արմենի հայրը՝ Լևոն Հովհաննիսյանը, ներողություն խնդրելով, հրաժարվեց խոսել.: «Միայն ոչ հիմա, հիմա չեմ կարող»,- ասաց նա՝ խեղդելով արցունքները:
Բարեկամները նաև պատմեցին, որ Արմենը խելոք և հավասարակշռված անձնավորություն էր. «Բանակի քեֆին իրեն խորհուրդներ էինք տալիս, թեև դրա կարիքն ընդհանրապես չկար: Նա չափված-ձևված անձնավորություն էր: Չենք հավատում, որ նա այլևս չկա»:
Շարունակությունը` այստեղ: