|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից:
«Այսօր գոյություն ունեցող բոլոր քաղաքական սուբյեկտների թվում իշխող թիմն իսկապես լավագույնն է և այլընտրանք չունի: Համոզված եմ, որ այդ մարդկանց թիմը կարող է համարժեքորեն փոխարինել իմ աշխատանքը, հեղինակությունը և հմտությունները: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ իմ առաքելությունն իրականացվել է»,- գրել է Իվանիշվիլին՝ դիմելով ժողովրդին:
2020-ի հոկտեմբերի ընտրություններից հետո «Վրացական երազանքը» կրկին դարձել է իշխող կուսակցություն: Իվանիշվիլիի խոսքով՝ այս արդյունքն իրեն համոզեց, որ ութ տարվա կառավարման ընթացքում ինքը բարձր քաղաքականության էթիկայի նորմեր է բերել երկրի քաղաքական մշակույթ: Այժմ, ինչպես նշել է քաղաքական գործիչը, ինքը կարող է վերադառնալ իր հին ապրելակերպին: Իվանիշվիլին նախկինում զբաղվում էր բիզնեսով և ընդգրկված էր Forbes ամսագրի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
«Վրացական երազանքը» առաջին անգամ իշխանության է եկել 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո: