|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիան իր զորքերը դուրս կբերի Սիրիայից այն բանից հետո, երբ այդ երկրում երկարաժամկետ խաղաղություն հաստատվի. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաթարական The Peninsula թերթին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Թուրքիան մտադիր չէ մշտապես մնալ այս երկրում: Հենց հակամարտության երկարաժամկետ լուծում ստանա, մենք կթողնենք այս հողերը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի խորհրդարանը նախօրեին հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում գործողություններ իրականացնելու համար զինված ուժերի լիազորությունները մեկ տարով երկարացնելու` կառավարության խնդրանքին: Նախկինում Թուրքիան արդեն իրականացրել է երեք ռազմական գործողություն հարևան Սիրիայի տարածքում՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության ակունք»: Արդյունքում` ստեղծվել է անվտանգության բուֆերային գոտի սահմանամերձ Ազազ և Ջարաբլուս քաղաքների միջև, գրավվել է Աֆրինը, իսկ Եփրատ գետից դեպի արևելք ընկած տարածքը վերահսկողության տակ վերցվել: