Փոխարժեքներ
24 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին օգոստոսի 12-ին պաշտոնապես ներկայացրել է Գեորգի Մարղվելաշվիլիին որպես նախագահի թեկնածու «Վրացական երազանք» իշխող դաշինքից՝ նրան անվանելով «եվրոպական ոճի առաջնորդ», հաղորդում է apsny.ge կայքը:
Մարղվելաշվիլիի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 12-ին Սենակի շրջանի Նակալակևի գյուղում:
«Մենք պատրաստվում ենք հաղթանակի… Որպես նախագահի թեկնածու ենք ներկայացնում մեր հասարակության արժանի ներկայացուցչի և եվրոպական ոճի առաջնորդի, սույնով կոտրում ենք մեր երկրում տարիներ շարունակ գոյություն ունեցող այն կարծրատիպը, որ նախագահը պետք է լինի այն տիրակալը, որն ամեն ինչ որոշում է բոլորի փոխարեն», – ասել է Իվանիշվիլին:
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Մարղվելաշվիլիին բնութագրել է որպես տաղանդավոր, անկախ, քաջ և անմիջական ինտելեկտուալի, ասելով. - «Չնայած՝ նա մշտապես մոտ է եղել քաղաքականությանը, նրան ոչ ոք չի կարող մեղադրել քաղաքական բանսարկություններում: Նա կուսակցության անդամ չէ, և վստահ եմ, որ մեր ապագա նախագահը կպաշտպանի բոլորի շահերը: Համոզված եմ, որ նա արժանապատիվ հաղթանակ կտանի»,
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին: Թեկնածուների պաշտոնական գրանցումը կսկսվի սեպտեմբերի 7-ին: