Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի ընդդիմությունը նոր բողոքի ակցիա է սկսել ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման։ Հանրահավաքը տեղի կունենա չորեքշաբթի՝ մարտի 8-ի ցերեկը, Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց, լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն, հաղորդում է DW-ն։
Նա նաեւ մեղադրել է հատուկ ջոկատայիններին եւ ոստիկանությանը խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու մեջ։ Ցուցարարները նախօրեին խաղաղ ակցիա իրականացնելով շարժվել էին դեպի Վրաստանի մայրաքաղաքի կենտրոն։ «Ձերբակալվել են բազմաթիվ ցուցարարներ, որոնց թվում է նաեւ ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջապարիձեն։ Մի քանի ժամից խորհրդարանի դիմացի հրապարակում ավելի շատ մարդ կհավաքվի, քան երեկ»,- ասել է նա։
Վաշաձեն վստահություն է հայտնել, որ «համաշխարհային հանրությունը միանշանակ կդատապարտի Վրաստանի ներկայիս իշխանություններին խաղաղ ակցիան ցրելու համար»։
Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ վետո կսահմանի, եթե այդ օրինագիծն ընդունվի: Երեկ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ Վրաստանի խորհրդարանի մոտ անկարգություններ էին տեղի ունեցել։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է 66 մարդու ձերբակալության մասին։