կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-13 14:57
Քաղաքական

«Լավ է` Ռիգայի գագաթաժողովին նախագահի մակարդակով ենք ներկայանալու, մի բան կստորագրենք»

«Լավ է` Ռիգայի գագաթաժողովին նախագահի մակարդակով ենք ներկայանալու, մի բան կստորագրենք»

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք` Արևելյան գործընկերության գագաթաժողովից ակնկալիքներին, նշեց. «Լավ է, որ մեր ներկայացվածությունը նախագահի մակարդակով է, մի բան կստորագրենք»:

 

Տեղեկացնենք, որ գագաթաժողովում Հայաստան-Եվրամիություն բանակցությունները վերսկսելու մասին փաստաթուղթ է ստորագրվելու:

 

Ալեքսանդր Արզումանյանը տեղեկացրեց նաև, որ այդ գագաթաժողովին հաջորդող քննարկմանը, որտեղ մեր խորհրդարանից ևս ներկայացուցչություն է լինելու, ինքը չի մասնակցելու: «Մայիսի 25-ին կայանալիք քննարկմանը չեմ մասնակցելու, քանի որ քաղաքում չեմ լինելու, սակայն մեր խորհրդարանը ներկայացվածություն ունենալու է»,- նշեց նա:

 

Արզումանյանն ասաց նաև, որ գագաթաժողովի ընթացքում Եվրամիությանը մանդատ կտրվի` բանակցությունները շարունակելու: «Ես որևէ խնդիր չեմ տեսնում, մի բան, ի վերջո, կլինի»,- ընդգծեց պատգամավորը:

 

Պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե, ասես, ինչ-որ առումով ստվերվում է Հայաստանի` ԵՏՄ-ի հետ համագործակցությունը, և ԵՄ-ի հետ համագործակցության եզրերն են խորացվում, Արզումանյանը նշեց. «Ոչ, այդպես չէ: Պետք է հաշվի առնվեն մեր պարտավորությունները ԵՏՄ-ի նկատմամբ: Դրանք չպետք է հակասեն Եվրամիության հետ մեր հարաբերություններին: Փաթեթի վրա արդեն աշխատում են»: