Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել ԵԱՏՀ կոլեգիայի անդամներ` նախարարներ Վլադիմիր Գոշինը, Տիմուր Սուլեյմենովը, Անդրեյ Սլեպնյովը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Արա Նռանյանը և ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Ռոբերտ Հարությունյանը:
Մաքսային նոր օրենսգրքի ընդունման նախնական քննարկումների համար Հայաստան է ժամանել Վլադիմիր Գոշինը: Նա նշեց, որ մաքսային օրենսգիրքը համաձայնեցման գործընթաց է անցնում ԵՏՄ անդամ երկրներում, որից հետո կսկսվեն ստորագրման շուրջ քննարկումները: Նա հույս հայտնեց, որ այս տարի մաքսային նոր օրենսգիրքը կընդունվի և կսկսի գործել: Տիմուր Սուլեյմենովը ԵՏՄ հարկային օրենսդրության խնդիրների մասին խոսեց:
Լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ առավելություններ կտա Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը, և արդյո՞ք քննարկվում է Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցը: Սլեպնյովը նշեց, որ ներկա պահին, երբ ամեն ինչ քննարկման փուլում է, կդժվարանա ասել, թե ինչ ապրանքներ կարող են պահանջարկ ունենալ Վիետնամում: «Հաշվի առնելով, որ Հայաստանը ուշ է միացել համաձայնագրին, այսօր քննարկում էինք, օրինակ, որ հայկական կոնյակը կարող է արտահանվել»,- ասաց Անդրեյ Սլեպնյովը:
Ինչ վերաբերում է Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հնարավորությանը, Անդրեյ Սլեպնյովը նշեց, որ Չինաստանի հետ հեռանկարում նշմարվում են գործնական նախագծեր, ծրագրեր, որ ԵՏՄ ապրանքները կարող են Չինաստանի միջով դուրս գալ Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջան` բնականաբար, որոշակիորեն վերամշակվելով:
«Չինաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ներկայումս քննարկումներ չկան, թեև նման նպատակ երկարաժամկետ ապագայում մենք դնում ենք: Թե ե՞րբ մենք դրան կգնանք, դա փորձագիտական ու բանակցությունների հարց է: Ես կանխատեսում եմ, որ 5-10 տարի ժամկետում դեռ չի կնքվի այդ համաձայնագիրը»,- ասաց Անդրեյ Սլեպնյովը: