կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 13:12
Մշակույթ

Բացվել է գրաֆիկայի ամենամեծ ցուցադրությունը Հայաստանում

Բացվել է գրաֆիկայի ամենամեծ ցուցադրությունը Հայաստանում
Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում պաշտոնապես բացվել է «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրությունը։ 
 
Ցուցադրությունն իր տեսակի մեջ ամենամեծն է Հայաստանում։ Այստեղ ներկայացված են վերջին հարյուր տարվա հայկական դասական և ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։ Ցուցադրությունը եզակի է նաև նրանով, որ դրսևորում է հայկական կերպարվեստի շարունակականությունն ու կապը սերունդների միջև՝ ամբողջացնելով հայկական  գրաֆիկայի դպրոցը։