Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի բարեկամներ.
Մեծ պատիվ է տեղեկացնել, որ սույն թվականի հոկտեմբերի 30-ին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա– Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցադրությանը ներկայաված են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևանի քաղաքի պատմության թանգարանի ևռուսաստանյան մի շարք առաջատար թանգարանների (պետական Էրմիտաժ, ին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, Ռուսատանի պատմության պետական թանգարան և այլն) նախաուրարտական, ուրարատական և հետուրարտական ժամանակաշրջանների հավաքածուներից ընտրյալ իրեր:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից այս ցուցադրությանը ներկայացված են 53 հնագիտական առարկաներ, որոնց թվում են Էրեբունի-Երևանի ծննդյան վկայականը համարվող սեպագիր արձանագրություններից մեկը, Սարդուրի Երկրորդ արքայի սեպագիր արձանագրությունը, Էրեբունու ձիու առաջնամասով արծաթե եղջերագավաթը, Կարմիր բլուր, Էրեբունի, Նոր Արմավիր, Արտանիշ հնավայրերից վերջին տարիներին իրականացված պեղումներից հայտնաբերված եզակի արտեֆակտեր:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հանդիսանում է ցուցադրության համակարգողներից մեկը: Ցուցադրությանը նախորդող մամլո ասուլիսի ժամանակ Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչյովան իր ելույթի ժամանակ հատուկ շնորհակալություն է հայտնել Միքայել Բադալյանին՝ ցուցադրության ընթացքում ներդրած ջանքերի և կատարած աշխատանքի համար:
Ցուցադրության հանդիսավոր բացման արարողության ժամանակ իր ելույթում «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը շեշտել է նման կարևոր միջոցառման կարևորությունը հայ-ռուսական մշակութային և գիտական հարաբերությունների համատեքստում, ինչպես նաև նշել, որ ցուցադրությունը արտացոլում է Հայաստանի հզոր նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժառանգությունը: «Ես հպարտ եմ, որ հանդիսանում եմ ՈՒրարտուի ժառանգը»,- նշել է Միքայել Բադալյանը:Վերջինս իր խորին շնորհակալությունն է հայտնել նաև ցուցադրության հովանավոր «Տաշիր Մեդիկա» ընկերությանը, ինչպես նաև՝ Էրեբունի թանգարանի գործընկեր և բարեկամ «Արտիս ֆուտուրա» մշակութային ֆոնդին, ում հետ համագործակցության արդյունքում էլ հղացավ և կյանքի կոչվեց այս կարևոր իրադարձությունը:
Ցուցադրության կազմակերպման գործում ունեցած ներդրման համար Ռուսաստանի դաշնությունում Հայաստանի հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի կողմից Էրեբունի թանգարանը պարգևատրվել է մեդալով:
Մասնագետների և ականատեսների հաղորդմամբ ցուցադրության բացումն աննախադեպ էր վերջին տարիներին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի համար: Հանդիսավոր բացմանը ներկա է եղել շուրջ 1000 մարդ: Արդեն իսկ պատվիրված են ցուցադրության բոլոր էքսկուրսիոն տոմսերը:
Հոկտեմբերի 31-ին ցուցադրության գիտակրթական ծրագրերի շրջանակներում Էրեբունի թանգարանի տնօրեն Մ. Բադալյանը Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում հանդես է եկել «ՈՒրարտուի պետական կրոնը» խորագրով դասախոսությամբ: Իսկ նոյեմբերի 2-ին Մ. Բադալյանը Ռուսաստանի Արևելագիտության ինստիտուտում ներկայացրել է Էրեբունիում և Կարմիր բլուրում իրականցված պեղումների վերաբերյալ մեկ այլ դասախոսություն: Ավարտին տեղի է ունեցել հանդիպում Ռուսատանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ալիկբեր Ալիկբերովի և նույն ինստիտուտի Նախաիսլաման հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արչիլ Բալախվանցևի հետ: Քննարկվել են հետագա հնարավոր համագործակցությունների հարցեր:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն խորին շնորհակալությունն է հայտնում իր բոլոր աշխատակիցներին (Վահե Սարգսյան, Անահիտ Թելունց, Մանվել Ղալաչյան, Իվան Սեմյան, Սուրեն Մանուկյան, Վարդան Մադոյան, Աննա Կարապետյան, Տաթև Դավթյան), ովքեր լուրջ ներդրում ունեցան այս ցուցադրությունում Էրեբունին ըստ հավուր պատշաճի ներկայացնելու համար:
Ցուցադրությունը բաց է լինելու մինչև 2024 թվականի հունվարի 28-ը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան