|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մաշտոցյան Մատենադարանում բացվել է պատերազմի օրերին Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնից տարհանված ձեռագրերի ժամանակավոր ցուցադրությունը:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանի ուղեկցությամբ շրջել և կրկին ծանոթացել է արցախյան ձեռագրական ժառանգությանը, որն այս տարվա ընթացքում կվերադարձվի Գանձասար:
Այցի երկրորդ հատվածում խոսվել է նաև հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման մասին, և այդ համատեքստում Հայաստան-Իրան խորհրդարանական բարեկամական խմբի և Մատենադարանի աշխատակիցների ջանքերով, ինչպես նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ առաջիկայում լույս կտեսնի արժեքավոր մի հրատարակություն:
Մխիթար Հայրապետյանը Մատենադարանի տնօրենի հետ քննարկել է վերոնշյալ հրատարակությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: