Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.
«Լսեցի 12 րոպեանոց ելույթը։ Հիմա նոյեմբերի 9 դրությա՞մբ սահման, թե՞ Սովետական ԼՂԻՄ սահմաններ, թե՞ Արցախի Հանրապետության սահմաններ։ Ո՞րն է մեր հայկական դիրքորոշումը և ազգային երազանքը։ Որի՞ հետևից ենք մենք գնալու որպես ազգ:
Իսկ բացի դրանից մի այլ հարց. Ադրբեջանը չհարմարվեց 94-ի զինադադարի լուծման հետ, և դա չուղղորդվեց ո´չ դիվանագիտական, ո´չ էլ հարաբերությունների բարելավմամբ։ Իսկ հիմա մե՞նք ինչ ենք անում:
Մենք հանձնվեցինք ու վե՞րջ, ընդունում ենք, որ Սյունիքը, Սևանը ու Երևանն է՞լ իրենցն են, որ խոսում ենք հարաբերությունների բարելավման մասին. չէ՞ որ ալիևյան և էրդողանյան դեկտեմբերի 10-ի ելույթներն են հենց այն նախապայմաններն իրենց կողմից, թե երբ են բարելավելու իրենց վերբերմունքը դեպի մեզ։
Ուրեմն ի՞նչ, վե՞րջ, շրջու՞մ ենք հայոց պատմության վերջին էջը, թե դեռ պարտավոր ենք մեր պապերի, հայրերի, եղբայրների և զավակների վրեժը լուծել։
Հեռացեք, Աստծո սիրուն գնացեք, մի´ կործանեք հայոց պետականության փշրունքները, տվեք այդ շանսը` հառնելու այս մոխիրներից։ Պարզապես հեռացեք»: