|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր խորհրդարանում շարունակվեց ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի երկարաձգման հարցի քննարկումը:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկեց Ազգային ժողով հրավիրել հայկական ատոմային էլեկտրակայանի բոլոր տարիների ղեկավարներին ու նրանցից հաշվետվություն պահանջել իրենց աշխատանքի համար:
Պատգամավորի խոսքով` պետք է այս օրերին ատոմակայանի վերաբերյալ քննարկվող համաձայնագրերում ներկայացնել նաև զարգացման խնդիրները: Տարիներ շարունակ ոլորտի պատասխանատուները խոսում են միայն պահպանման մասին, վարկեր են վերցնում ու խոսում պահպանման մասին: «Լավ, ե՞րբ ենք խոսելու ոլորտի զարգացումից, ոլորտի կառավարիչները նաև զարգացման համար են պատասխանատու»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը ասաց, որ ատոմակայան ունենալն անվտանգության տեսանկյունից կարևոր հարց է: Ըստ նրա՝ ատոմակայան ունեցող երկիրն առնվազն կարող է տեխնոլոգիա զարգացնել` ատոմային զենք ունենալու համար, ատոմակայան ունենալն անվտագություն է տարածաշրջանում` քեզ հետ հաշվի են նստում: «Եթե քո թշնամիներն ուզենան քեզ վնասել, միշտ կարելի է օգտագործել այդ խնդիրը»,- նշեց նա: