|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
«5165 շարժում» կուսակցությունն ապրիլի 6-ին կառավարության շենքի մոտ ակցիա իրականացրեց: Շարժման համահիմնադիրներից Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը ժամ առաջ պետք է ճանաչի Արցախի անկախությունը:
«Յուրաքանչյուր հայ պիտի հասկանա, որ Արցախը հայի պատվի խնդիրն է: Մեր տղաները ապացուցեցին, որ պատվով ապրելն ամենակարևորն է: Մենք պետք է աշխարհին ասենք, որ Արցախը մերն է, և մենք մինչև վերջին շունչը պայքարելու ենք Արցախի համար»,- ասաց նա:
Տոնոյանն անդրադարձավ նաև Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ ասելով, որ որևէ լավ ակնկալիք չունի: