Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 6-ին մեր երկրում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Ըստ նրա`այն որևէ բանով չէր տարբերվում նախորդ հանրաքվեներից և ընտրություններից:
«Մենք շատ դժվար ենք քաղաքակրթվում, սա երևի թե գալիս է հենց այս գործող համակարգից: Միգուցե ապագայում կունենանք դրական զարգացումներ, սակայն այս պահի դրությամբ որևէ առաջընթաց դժվար է արձանագրել: Չեղավ այնպես, որ ժողովուրդը գոհ լիներ»,- ասաց պատգամավորը` հավելելով`ինքը լիահույս է, որ իրավապահ մարմինները կարձագանքեն լրագրողների, դիտորդների դեմ տեղի ունեցած գործողություններին:
Հարցին, թե ի՞նչ կարող է տալ հանրաքվեի բողոքարկումը, Պողոսյանը պատասխանեց. «Այսօրվա համակարգում որևէ բան չեն տա բողոքարկման արդյունքները, անպտուղ աշխատանք է լինելու: Արձանագրված բոլոր դեպքերը պետք է պատժվեն օրենքի շրջանակներում, որպեսզի մարդիկ այլև չկարողանան շարունակել այդ կերպով: Իրենց վրա պատասխանատվություն վերցրածները նույնիսկ ծեծ ուտելու հաշվին փորձել են արդարություն հաստատել: Ես դեռ ԱԺ-ում եմ հայտարարել, որ, ցավոք, միայն կամիկաձե տեսակի պետք է լինեն վստահված անձինք, որ թույլ չտան խախտումներ անել»:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի գործողություններին`պատգամավորը նշեց, որ ցանկացած երկիր պետք է դասեր քաղի, ինչպես նաև տարբեր ուժեր պետք է դասեր քաղեն և իրենց մարտավարությունը ճիշտ մշակեն: «Յուրաքանչյուր ուժ ունի իր մարտավարությունը: Օրինակ` «Քաղաքացիական պայմանագիր»-ն այլ մարտավարությամբ է առաջ գնում, մյուսները` այլ»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով` ամեն ինչ անմիջապես չի լինելու, բայց փոփոոխության դրական ծիլեր հաստատ կան: