Միասին կարող ենք
կարևոր
520 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-09 16:22
Քաղաքական

Մի քանի ձայն հավաքածները ճոռոմ-ճոռոմ խոսելու, մեզ թելադրելու իրավունք չունեն. Իշխան Սաղաթելյան

Լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ կա մարդկանց խումբ, որոնք կարծում են՝ «եթե մանդատը վերցնում եք, Փաշինյանը շարունակում է իշխել, ընդդիմությունը գնում է նրա մոտ ընդդիմություն աշխատելու», Իշխան Սաղաթելյանն ասաց. «Քանի որ որոշում չունենք, չեմ ուզում այդ հարցերին անդրադառնալ, բայց նաև կոչ եմ անում՝ նրանք, ովքեր մի քանի ձայն են հավաքել, ամբողջ ընթացքում խանգարել են, ճոռոմ-ճոռոմ խոսելու, իրենց կարծիքը մեզ թելադրելու իրավունք չունեն»: