|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, որևէ առնչություն չունի իրական քաղաքական, հասարակական օրինաչափությունների զարգացման հետ։ Փաշինյանն իր հոգեկերտվածքին համապատասխան՝ կոնֆլիկտներ է հրահրում չեղած տեղը»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։
«Նախընտրական շրջանում թվում էր, թե քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ է գնում, ծրագրերից են խոսում։ Առաջին 2-3 օրը այդ անձնավորությունը ևս ինչ-որ բաներից էր խոսում, բայց շատ արագ հասկացավ, որ այս գաղափարական քարոզարշավի մեջ ինքը որևէ ապագա չունի։ Ընդամենը մի քանի օր հետո նորից ընկավ հիստերիայի մեջ և սկսեց գոռալ՝ բռնելու, պատժելու, բանտերում փտեցնելու, ունեզրկելու մասին»,- նշեց Եսայանը։