Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր նախընտրական պլատֆորմը երկրի զարգացման մանրամասն ծրագիրն է, որ առաջիկա օրերին կներկայացնենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե՝ իշխող թիմը պոպուլիզմին տուրք կտա և ատելության քարոզ կտանի ընտրապայքարի ժամանակ, և «Հայաստան» դաշինքի սոլիդ ծրագրերը հնարավոր է տեղ չհասնեն։
«Իշխանությունը բացի ստից, կեղծիքից և ամբոխավարությունից ուրիշ անելիք չունի, գնա ի՞նչ ասի մեր ժողովրդին և ինչպե՞ս ներակայացնի։ Ամբողջ ընտրապայքարի ընթացքում փորձելու է շեշտը դնել պոպուլիզմի, ամբոխավարության, ստի, կեղծիքի վրա, և, կարծում եմ, մեր հասարկության համար փաստ է այսօրվա իշխանության նկարագիրը և այլևս այդ սուտն ու կեղծիքը տեղ չեն հասնի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենք խոսելու են երաշխավորված ապագայից՝ առանց պոպուլիզմի, հստակ թվերով, ու ամբողջ Հայաստանում փորձելու են թեկուզ փոքր խմբերով մտնել բնակավայրեր և իրենց ասելիքը տեղ հասցնել։
Մանրամասն՝ տեսանյութում․