Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օրեր առաջ Թուրքիայում սրտի կաթվածից մահացել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Մուսթաֆա Քոչը: Նրա մահից հետո թուրքական մամուլը սկսել է արծարծել հայերի՝ թուրքերի կողմից բռնագրավված ունեցվածքի հարցը. տեղեկացնում է «Արևելք»-ը:
Մամուլը նշում է, որ Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Koç Holding»ի տերը, որ հունվար 21-ին կնքել է իր մահկանացուն, հարստացել է հայերի ունեցվածքի հաշվին:
Մուստաթա Քոչը համարվում էր շինարարության, սննդամթերքի արտադրության, ինժեներության բնագավառներում միլիարդատերերից մեկը: Թուրքական որոշ թերթեր նշում են, որ նրա ընտանիքը սկսել է հարստանալ 1920-ին, երբ նրա պապը՝ Վեհպի Քոչը, ով այդ տարիներին ընդամենը բանվոր է եղել, տիրացել է հայերի կալվածքներին և ունեցվածքին և այդպես հարստացել:
Թուրքական մամուլի այս նշումը քննարկումների առիթ է դարձել երկրում: Ոմանք սրբապղծություն են համարում երկրի ամենանշանավոր մարդկանցից մեկի մասին նրա մահից հետո նման լուրերի հրապարակումը, իսկ շատերն էլ հակված են ճշմարտությունն իմանալուն և իրերն իրենց անուններով կոչելուն: