կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 14:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե հաջողենք այս իշխանությանը վռնդել աթոռներից՝ աշխարհը մեզ հետ խոսելու է այլ լեզվով․ Իշխան Սաղաթելյան

Փողոցային պայքարը ոչ թե հնարավոր է, այլ անհրաժեշտ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Այս իրավիճակից միայն կարող ենք դուրս գալ համազգային դիմադրություն ձևավորելով, համաժողովրդական ընդվզում սկսելով։ Որքան շուտ հասնենք դրան, այդքան շուտ երկիրն այս վիճակից դուրս կգա․ մենք չենք համակերպվել այս վիճակին, մենք չենք ընդունելու այս պարտությունը, այս ծնկի եկած վիճակը, ավելի դժվար օրեր է մեր ժողովուրդը հաղթահարել։ Ես հավաստիացնում եմ ձեզ, որ մենք ամեն ինչ անելու ենք և ստեղծված իրավիճակից դուրս ենք գալու․ սա դատավճիռ չէ, սա ճակատագիր չէ, ինչպես իրենք են փորձում ներկայացնել, որ ամեն ինչ ավարտված է, այլևս ելք չկա, պետք է համակերպվենք այս կորուստներ հետ ու պատրաստ լինենք նոր զիջումների և կորուստների․ մենք սա չենք ընդունելու, բոլորս միասին պետք է ուժ գտնենք մեր մեջ և դուրս գանք այս իրավիճակից, մենք գտնում ենք, որ դա հնարավոր է»,-ասաց Իշխան Սաղաթեյանը։

Նա վստահեցրեց, որ ամենօրյա գործողություններով փորձում են հասնել իշխանափոխության։

«Եթե մեզ հաջողվի այս իշխանությանը վռնդել իր զբաղեցրած աթոռներից՝ աշխարհը մեզ հետ խոսելու է այլ լեզվով»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդունեց՝ այսօր չունենք այդ կազմակերպվածության բարձր մակարդակը, որ անցնենք փողոցային լայնածավալ պայքարի և աշխատանքների։

«Մենք մեկ անգամ փողոց պետք է դուրս գանք՝ վերջնական դուրս գանք, շատ ավելի կազմակերպված և հանկարծ մեր ժողովրդին չտանենք հիասթափության»,-ասաց նա։

Հարցադրմանը՝ էլ ե՞րբ ե դուրս գալու, երբ Չավուշօղլուն մեր փոխարեն մեր երկրում որոշումներ է կայացնում, ի պատասխան Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ ինքը դեռ մեկ տարի առաջ էր դա ասում, որ եթե այս իշխանությունները մնան՝ դա է լինելու։

Այսօր, նրա համոզմամբ, կա խնդիր փողոցային պայքարը լայնամասշտաբ ձևով կազմակերպելու։

Մանրամասն՝ տեսանյութում․