Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդիկ փողոց դուրս չեն եկել ինձ կամ իմ ընկերոջը իշխանության բերելու համար, մարդիկ դուրս են եկել, որովհետև հասկանում են, որ իրենց պետականությունը կորցնում են, հետևաբար, սրան հեռացնելուց հետո հաջորդ կառավարությունը չի լինելու մեկ անձի, մեկ կուսակցության կամ մեկ առաջնորդի կառավարություն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։
«Դա լինելու է արժանիների, պրոֆեսիոնալ կառավարություն, որը ձևավորվելու է պայքարի մասնակցած ուժերի կողմից և այն անձը, որը լինելու է վարչապետ՝ պետք է ունենա հանրային լայն վստահություն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարցին՝ Դուք չե՞ք հավակնում լինել վարչապետ, նա պատասխանեց՝ ես պայքարի դուրս չեմ եկել վարչապետ դառնալու համար, ես դուրս եմ եկել, որ Հայաստանն առհասարակ վարչապետ ունենա, որովհետև եթե այսպես շարունակվի՝ Հայաստան չի լինելու, որ մի հատ էլ վարչապետ ունենա, հետևաբար, դա շատ երկրորդական խնդիր է այս ժամանակահատվածում։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․