|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանում «հանդարտությունը խախտող է» ու «ջիհադիստների տուրիստական գործակալ», և դրան պետք է դիմադրել. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Թուրքիայի քաղաքականությունն Ամմանում կայացած՝ Հունաստանի, Կիպրոսի և Հորդանանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից մեկն էր:
«Թուրքիան գործում է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս և, ցավոք, տարածաշրջանում հանդարտությունը խախտող է դարձել՝ սպառնալով ուժ կիրառել: Նա սպառնացել է Հունաստանին պատերազմով, եթե Հունաստանը գործի իր ինքնիշխան իրավունքին համապատասխան և տարածքային ջրերը հասցնի 12 ծովային մղոնի: Միգրանտներին օգտագործում է որպես գործիք, քարոզչական և կեղծ լուրեր է տարածում, անվտանգության խնդիրն է սրում, ջիհադիստներին Լիբիայից Կովկաս է տեղափոխում, այն, ինչը ես անվանում եմ «ջիհադիստական տուրիստական գործակալություն», և սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար»,- հայտարարել է Դենդիասը։