Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի կողմից ղեկավարվող թուրքական հիմնադրամի գաղտնի արխիվից լուսանկարների արտահոսքը բացահայտել է ջիհադական ճամբարների առկայությունը, որոնք հավաքագրել են երիտասարդների Թուրքիայից և Եվրոպայում և ԱՄՆ-ում թուրքական սփյուռքից. գրում է Nordicmonitor-ը։
Լուսանկարներում պատկերված են երիտասարդներ՝ ջիհադիստների պաստառների տակ, հոգեւորականների դասախոսությունների ժամանակ և ցուցամատը վերև, որն Ալլահի հետ միասնության խորհրդանիշ է․ այդպես էին անում «Ալ Քաիդա»-ի և Իսլամական պետության ջիհադիստներն Իրաքում և Սիրիայում։
Ճամբարները կազմակերպում է Թուրքիայի երիտասարդական հիմնադրամը (Türkiye Gençlik Vakfı)՝ նախագահի 40-ամյա որդու՝ Նաջմեդդին Բիլալ Էրդողանի գլխավորությամբ։ Հիմնադրամը սերտորեն համագործակցում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ։
Լուսանկարները «Ուսումնական ճամբար» (Akiyon Kampi) կոչվող թղթապանակից են, որը ներառում է 12 լուսանկար, դրանք արխիվացվել են ներքին օգտագործման համար և ներկայացվել են Տնօրենների խորհրդի անդամներին, ինչը նշանակում է, որ ճամբարի գործունեությունը հաստատվել է հիմնադրամի բարձրագույն ղեկավարության կողմից։
Լուսանկարներից բացի, համացանում հայտնվել են փաստաթղթեր, որոնք վկայում են Թուրքիայի նախագահի և նրա որդու նպատակների մասին՝ կրթել իսլամիստ երիտասարդների և օգտագործել նրանց քաղաքական նպատակներով՝ ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում:
Մի քանի լուսանկարներում երիտասարդները լուսանկարվել են դրոշի տակ՝ Ղուրանի մեջբերումներով, որոնք հաճախ սխալ են մեկնաբանվում զինյալների կողմից՝ արդարացնելու համար բռնի արշավը: «Ալ Հաջ» սուրայի 78-րդ այան ասում է. «Ջանասեր եղեք Ալլահի ճանապարհին ճիշտ ձևով: Նա ընտրեց քեզ»:
Ճամբար հրավիրված հոգեւորականներից մեկը ջիհադիստ եւ հակասեմական թուրք հոգեւորական Նուրեդդին Յըլդըզն էր, որը զինված ջիհադի կոչ էր անում: Յըլդըզը ժողովրդավարությունը նկարագրում է որպես անհավատների համակարգ և ասում, որ այն կարող է օգտագործվել միայն որպես խաբեության միջոց՝ իշխանության հասնելու համար։ Նա 2016 թվականի դեկտեմբերին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած երիտասարդ ոստիկանի դաստիարակն է։ Այնուամենայնիվ, կառավարությունը պաշտպանել է նրան քրեական սպանությանը հանցակից լինելու համար հետապնդումից:
Լուսանկարներում երւացող պաստառները ցույց են տալիս, որ ճամբարները կազմակերպվում են Ստամբուլի Թուզլայի քաղաքապետարանին պատկանող կամ շահագործվող հաստատությունում, որը Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հենարանն է: Տարածքը 2009 թվականից կառավարվում է ԱԶԿ-ի քաղաքապետ Շադի Յազըչիի կողմից։ Նա անձամբ եղել է այս ճամբարներում եւ ելույթ է ունեցել։