Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Համզա»-ի դիվիզիայի ամենահայտնի հրամանատարներից մեկը՝ Ադել Շահիրը, սպանվել է Լեռնային Ղարաբաղում: Azariha թելեգրամ ալիքը հայտնում է, որ Թուրքիայի հետ կապ ունեցող «Համզա»-ի հրամանատարը սպանվել է հրթիռի պայթյունից՝ Իրանի հետ Արցախի սահմանին տեղի ունեցած մարտերում:
Բացի այդ՝ Սիրիայի զինված ուժերի մարտիկները ձերբակալել էին թուրքամետ գրոհայինների, որոնք հարցաքննության ժամանակ շատ հետաքրքիր բաներ են պատմել: Սյուժեն հրապարակել է արաբական «Ալ Հադաս» հեռուստաալիքը (ԱՄԷ):
Ձերբակալված Ամին Իմադ էս Սայիդը բացատրել է, որ ինքը «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ է, մինչ այդ պատրաստվել է Աֆրինում՝ թուրք հրահանգիչների ղեկավարությամբ, և ամսական ստացել է 350 թուրքական լիրա (մոտ $ 50) աշխատավարձ: Վկայություն տալիս նա խոսել է իր հրամանատար Աբդել Ռահիմ Ռահման Թուրքմանիի մասին: Հարցին, թե «Սուլթան Մուրադ»ժի զինյալները մասնակցո՞ւմ են Արցախյան պատերազմին, պատասխանել է, որ նրանք հավաքագրվում են տարբեր խմբավորումներում և հազարներով տեղափոխվում Ադրբեջան: Վարձկանը պատմել է հայկական զորքերի հետ մարտերում իրենց մեծ կորուստների մասին: