Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան նեոօսմանական երազանքներ է հետապնդում, դա անընդունելի է. հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը Իտալիայի ԱԳՆ-ի աջակցությամբ անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություն» կոնֆերանսի ժամանակ։
Հարցին, թե Հունաստանը մտահոգվա՞ծ է Թուրքիայի գործողություններով, Դենդիասը պատասխանել է, որ Աթենքը «շատ անհանգստացած է»:
«Թուրքիան չի ընդունում միջազգային իրավունքը և չի ընդունում ծովի իրավունքի մասին միջազգային կոնվենցիան: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ջրային տարածքներում 12 մղոն գոտի ունենալու: Հունաստանը նույնպես ունի այդ իրավունքը: Թուրքիան ասում է, որ դա կլինի casus belli, այսինքն` պատերազմ հայտարարելը, եթե Հունաստանը կիրառի այդ իրավունքը»,- ասել է նա:
Ըստ Դենդիասի` 21-րդ դարում եվրոպական երկրին սպառնում է պատերազմ իր օրինական իրավունքը կիրառելու մտադրության համար:
«Թուրքիայի հետ կապված իրավիճակը չափազանց բարդ է: Նա ցանկանում է անդամակցել Եվրամիությանը: Բայց Թուրքիան նեոօսմանական երազանքներ ունի: Դա մեզ համար անընդունելի է»,- ասել է նախարարը: