կարևոր
2884 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-05 15:33
Աշխարհ

ՀԱՊԿ-ն անընդունելի է համարել անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունները

ՀԱՊԿ-ն անընդունելի է համարել անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունները

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը չի ընդունում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և մեծացնել ռազմաքաղաքական լարվածությունը։ Այս մասին ասվում է խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ին։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կայացել է նոյեմբերի 23-ին, Մինսկում, սակայն վերջնական հռչակագիրը հրապարակվել է միայն հիմա։ Հանդիպմանը չեն մասնակցել Հայաստանի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք ընդունում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: Խորը մտահոգություն ենք հայտնում զինված հակամարտության գոտիներում օտարերկրյա ահաբեկիչների, զինյալների տեղաշարժի առնչությամբ»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նաև նշվում է, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»։

«Այդ կապակցությամբ մենք կոչ ենք անում ակտիվ ջանքեր գործադրել միջուկային տերությունների միջև ռազմական առճակատումը կանխելու համար»,- ասել են հռչակագրի հեղինակները։

Փաստաթուղթը նաև աջակցություն է հայտնում «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու» ջանքերին։