|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքների անվավերության մասին թուրքական իշխանությունների հայտարարությունները: Նրա խոսքով՝ Կրեմլի համար անընդունելի է Թուրքիայի դիրքորոշումը:
«Մենք չենք ընդունում նման հայտարարությունները, մենք դրա մասին բացահայտ խոսում ենք մեր թուրք գործընկերների հետ: Ղրիմի թեման այն թեման է, որի շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են: Մենք ափսոսում ենք Թուրքիայի այս դիրքորոշման համար»,- նշել էՊեսկովը:
Նա հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում Անկարան քաղաքական կամք կցուցաբերի եւ կփոխի իր դիրքորոշումն այս հարցում՝ «տուրք տալով ճշմարտությանը և գործերի իրական վիճակին»:
Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ղրիմում ընտրությունները լեգիտիմ չեն: Գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Անկարան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և թերակղզու մուտքը Ռուսաստանի կազմի մեջ համարում է անօրինական: