կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 13:10
Տարածաշրջան

Հունաստանի՝ հակաթուրքական դաշինքի երազանքները կվերածվեն մղձավանջի. Թուրքիայում իշխող կուսակցություն

Հունաստանի՝ հակաթուրքական դաշինքի երազանքները կվերածվեն մղձավանջի. Թուրքիայում իշխող կուսակցություն

Հունաստանի և Կիպրոսի՝ հակաթուրքական դաշինքի երազանքները կվերածվեն մղձավանջի. հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը:

Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության՝ Չելիքը քննադատել է Թուրքիայի և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության բացառումը Միջերկրածովյան հիմնախնդիրները քննարկելու նոր միջազգային նախաձեռնությունից:

Գործակալությունը պարզաբանում է, որ Բարեկամության ֆորումի առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել Աթենքում փետրվարի 11-ին, մասնակցել են Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Ֆրանսիան ներկա էր որպես դիտորդ:

Հիշեցնենք, որ հակաթուրքական ֆորումին մասնակցելու հրավիր էր ստացել նաև Հայաստանը, սակայն անհայտ պատճառներով չի մասնակցել դրան։

Ըստ Deutsche Welle-ի՝ մասնակիցների կարծիքով, Բարեկամության ֆորումը նպատակ ունի «բարելավելու համագործակցությունը անվտանգության, առողջապահության, էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում, որը տարածվում է Արևելյան Միջերկրական ծովից մինչև Պարսից ծոց»:

Չելիքը նշել է, որ Հունաստանը և Կիպրոսը օգտագործել են Թուրքիայի դեմ երկրները միավորելու նախաձեռնությունը՝ հետապնդելով իրենց սեփական շահերը տարածաշրջանում:

«Մենք երաշխավորում ենք, որ այդ երազները կվերածվեն մղձավանջի»,- Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակի խոսքերն է մեջբերում «Անադոլու»-ն:

Հիշեցնենք, որ լարվածություն է սկսվել Թուրքիայի և Հունաստանի ու Կիպրոսի միջև՝ կապված Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի պաշարների հասանելիության հետ, ինչը թեժացնում է ծովային սահմանների երկարատև վեճը:

Չելիքը նշել է, որ ֆորումը կարող է խաթարել Եվրամիության ջանքերը`լուծելու այս խնդիրը:

«Ոչ մի հանդիպում, որը բացառում է ՀԿԹՀ-ն, բայց կենտրոնանում է հունական Կիպրոսի վրա, չի կարող համարվել «Բարեկամության ֆորում»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել տարածաշրջանում գազի հորատանցքերի հորատմամբ զբաղվող թուրքական ընկերությունների նկատմամբ: