Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան պետք է ապացուցի, որ ցանկանում է Հունաստանի հետ անկեղծ և կառուցողական երկխոսություն․ նոյեմբերի 6-ին «Vradini»-ին ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։ Միաժամանակ, նախարարն ընդգծել է, որ «Հունաստանը չի կարող համաձայնել իռացիոնալ նեոօսմանյան պահանջներին»։
Դենդիասը նշել է, որ Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը ոչ մի կապ չունի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության հետ։ Ընդհակառակը, Թուրքիան իր նեոօսմանյան ծավալապաշտական քաղաքականությամբ խնդիրներ է ստեղծել հարևան՝ գրեթե բոլոր երկրների հետ։
Բացի դրանից՝ Թուրքիայի գործողություններն, ըստ նախարարի, անընդունելի են և խախտում են միջազգային իրավունքի ու ողջախոհության ցանկացած իմաստ, ինչի օրինակն է Թուրքիայի հետապնդումը կիպրական Nautical Geo հետազոտական նավի նկատմամբ, որը գտնվում էր Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում՝ Կրետեից 10 ծովային մղոն դեպի արևելք: Դենդիասի խոսքով՝ Թուրքիան պնդում էր, որ նավը գտնվել է թուրքական մայրցամաքային շելֆում։
Նախարարը հավելել է, սակայն, որ «չնայած Թուրքիայի կողմից ստեղծված լարվածությանը և հռետորաբանությանը, Հունաստանը հավատում է բաց հաղորդակցուղիների պահպանմանը»: