Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի կարծիքով՝ Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեի անցկացման վերաբերյալ խոսակցություններն անընդունելի են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, հանրաքվե անցկացնելու մասին խոսելն անընդունելի է այն պայմաններում, երբ Վրաստանի տարածքը օկուպացված է։ Այս օկուպացիան ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական գնահատական ունի»,- ասել է նա։
Նախօրեին Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ երկիրը շուտով օրինական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու համար։ Բիբիլովի մամուլի քարտուղարն իր հերթին հստակեցրել է, որ Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։
Ռուսաստանի Դաշնության Պետդումայում ենթադրել են, որ հանրաքվեն կանցկացվի մայիս-հունիս ամիսներին։