Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, որի հետ խոսեցինք Թուրքիայում հասունացող տնտեսական ճգնաժամից և դրա ճակատագրական հետևանքներից։
Վերջին ամիսներին թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ: Թուրքիայի արտարժույթի շուկայում նոյեմբերի 2-ի դրությամբ ԱՄՆ 1 դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․3982: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․7757 թուրքական լիրայի փոխարժեք։ Թուրքիայում դժգոհություններ են հասունանում իշխող ռեժիմի և դրա ղեկավարի նկատմամբ, պաշտոնաթող է արվել Էրդողանի փեսան, ֆինանսների նախարարը։
Անդրադարձ կատարեցինք նաև Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսագետն ասաց, որ այս օրերին ոչ թե պետք է կենտրոնանալ տնտեսական հնարավոր անկման ցուցանիշների ու կանխատեսումների վրա, այլ դրանք կանխարգելելու մեխանիզմներ մշակել ու կյանքի կոչել։
Թադևոս Ավտիսյանն անընդունելի համարեց ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից 3000 դրամ դարձնելու վերաբերյալ՝ ասելով, որ դա սոցիալական անարդարության սկզբունքով է մշակվել։ Այնինչ կարելի է պրոգրեսիվ հարկման սկզբունքով համալրել հիմնադրամի հասույթը, նաև այնպիսի մեխանիզմներ կիրառել, որ ազգային արժույթի արժեզրկմանը գուգընթաց՝ այդ հանգանակվող գումարն իր կշիռը չկորցնի։
Մանրամասները՝ տեսանյութում