Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԵՄ դիտորդները Հայաստանում են, բայց մեկ օր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Տավուշում հայ ժողովրդին սպառնում էր նոր պատերազմով, նոր օկուպացիայով»,- ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ի սկզբանե ընդդիմության համար կարևոր էր այն մանդատը, որով գործելու էին ԵՄ դիտորդները, մեզ համար հիմա էլ է կարևոր, որ նրանց ներկայությունը Հայաստանում չդիտվի որպես աշխարհաքաղաքական բախումների գործիք, իսկ այդպիսի միտում կա։ Ներքին Հանդի դեպքերից հետո ՀՀ ԱԽ քարտուղարը շտապեց հայտարարել, թե ԵՄ դիտորդները չեն կարողացել այնտեղ գնալ, քանի որ այնտեղ ռուսներն են, մեկ օր հետո ՀՀ անվտանգության ծառայությունն ասաց, որ Գրիգորյան Արմենը ստում է, որևէ խոչընդոտ չկա։ Եվրոմիությունն իրավունք ունի Եվրոմիության ոչ անդամ երկրներին մասնակից դարձնել այս առաքելությանը, չկա որևէ սահմանափակում, որ այս առաքելության մաս կարող է կազմել, օրինակ, Թուրքիան, այն Թուրքիան, որի կարգավիճակի բարձրացման մասին օրերս խոսեց Հարավային Կովկասում Եվրոմիության ներկայացուցիչը՝ Թուրքիան նշելով իբրև տարածաշրջանում գերիշխող երկիր»,- նշեց Գեղամ Մանուկյանը։